Բելգիայում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրը Հայաստանի համար ոսկե մեդալ նվաճեց 55 կգ քաշային Գարիկ Հարությունյանը, որը կիսաեզրափակիչում պարտության մատնեց ադրբեջանցի Օրուջ Վալիզադային, իսկ եզրափակիչում մեկ արդյունավետ հնարքով հաղթեց վրացի Լերի Ցելիձեին:

60 կգ քաշային կարգում Գոռ Հարությունյանը կիսաեզրափակիչում իպոնով հաղթանակ տարավ ռուսաստանցի Արամ Գրիգորյանի նկատմամբ եւ ոսկե մեդալի համար կմրցի ֆրանսիացի Վինսենթ Լիմարի հետ: