Շատ բարձր եկամուտ ունեցող մարդիկ ավելի հիմար են, քան նրանք, ովքեր նրանցից մեկ աստիճան ցածր են: Նման եզրակացության են եկել շվեդ գիտնականները 59 հազար տղամարդկանց մասնակցությամբ հետազոտության ընթացքում, գրում է Phys.org-ը։
Պարզվել է, որ ինտելեկտի եւ աշխատավարձի միջեւ սերտ կապ գոյություն ունի միայն մինչեւ որոշակի շեմը։ Դա տարեկան 60 000 եվրո է, այնուհետեւ այն դառնում է աննշան։
Արդյունքում մարդկանց մոտավորապես 1 տոկոսը ստանում է գերբարձր եկամուտ, որը կախված չէ նրանց ճանաչողական ունակություններից: Այսինքն՝ նրանց հաջողությունը կարող է պայմանավորված լինել բանականությունից բացի այլ բանով։
Հետազոտողները նաեւ կապ չեն գտել ճանաչողական ունակությունների եւ կարիերայի հաջողության այլընտրանքային չափանիշի՝ տարբեր մասնագիտություններում մասնագիտական հեղինակության միջեւ: Դրանց թվում են հաշվապահությունը, բժշկությունը, իրավագիտությունը, գիտությունը, պետական կառավարումը։





























