Չիլիացի լողորդուհին դարձել է առաջին մարդը, որը 1,55 մղոն (2,49 կմ) լողացել է Անտարկտիդայի ջրերում, հայտնում է UPI-ն։

37-ամյա լողորդուհի Բարբարա Էռնանդեսի նվաճումները դասել են Գինեսի համաշխարհային ռեկորդների շարքին՝ Չիլիի հարավում Դրեյքի նեղուցով ծովային մղոնը ամենաարագ լողալու համար:

Էռնանդեսն ասել է, որ իր լողալը, որը համարվում է Անտարկտիդայում ամենաերկարատեւ լողի համաշխարհային նոր ռեկորդ, նպատակ է ունեցել բարձրացնել Անտարկտիկայի ջրերը պաշտպանելու անհրաժեշտության մասին իրազեկվածությունը:

«Անտարկտիդայում լողալն իմ երկար տարիների երազանքն է եղել եւ համաշխարհային օվկիանոսների բոլոր յոթ մասերում լողալու իմ վաղեմի նպատակի մի մասը: Ֆիզիկապես դա աներեւակայելի դժվար է, բայց արժեր դա անել, եթե այդ զարմանալի ջրերը պաշտպանելու համար հրատապ գործողությունների անհրաժեշտության մասին հաղորդագրությունը հասնի այն անձանց, որոնք որոշում են կայացնում»,- ասել է Էռնանդեսը: