Չինաստանը դիտարկում է մինչեւ 2035 թվականը միջուկային մարտագլխիկների իր պաշարը եռապատկելով 900-ի հասցնելու հնարավորությունը, քանի որ Թայվանի շուրջ ԱՄՆ-ի հետ լարվածության էսկալացիա է սպասվում, հայտնում է Kyodo-ն՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Ժողովրդաազատագրական բանակի մշակած պլանն արդեն հավանության է արժանացել նախագահ Սի Ծինփինի կողմից, հայտնում են ճապոնական լրատվամիջոցները՝ հղում անելով Չինաստանի աղբյուրներին։

Արտաքին հարաբերությունների որոշ փորձագետներ զգուշացնում են, որ եթե Չինաստանը հասնի իր ԶՈՒ-ն արդիականացնելու նպատակին, երկիրը կարող է հրաժարվել հրաժարվել «առաջինը չկիրառելու» քաղաքականությունից:

Չինաստանի միջուկային մարտագլխիկների թիվը 2027 թվականին, հավանաբար, կհասնի 550-ի՝ երկրի զինված ուժերի հիմնադրման 100-ամյակին, եւ 900-ի՝ 2035 թվականին, հավելել են աղբյուրները։