Ուկրաինայում եւ աշխարհում անկանխատեսելի իրավիճակի պայմաններում վրացական իշխանությունները կգործեն իրենց ժողովրդի եւ իրենց երկրի շահերից ելնելով, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է «Sputnik Գրուզիան»։
«Իրավիճակը, որը ստեղծվել է Ուկրաինայում, տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում, դարձել է ավելի անկանխատեսելի։ Մեր հիմնական խնդիրը եղել է եւ կլինի մեր երկրի շահերի պաշտպանությունը։ Սա անհրաժեշտ է մեր երկրին ու մեր ժողովրդին։ Միայն նման որոշումներ կկայացնենք եւ կիրականացնենք»,- լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին։
Միաժամանակ նա նշել է, որ Ուկրաինայում իրավիճակը սրվում է նրանով, որ կողմերը չեն փորձում նստել բանակցությունների սեղանի շուրջ։



























