Վերջին օրերին Ալյասկայի եւ Կանադայի օդում խոցված օբյեկտները նման չէին Հարավային Կարոլինայի ափերի մոտ խոցված չինական աերոստատին եւ շատ ավելի փոքր էին, կիրակի օրը հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
«Այս առարկաները շատ նման չէին եւ շատ ավելի փոքր էին, քան ՉԺՀ օդապարիկը, եւ մենք նրանց վերջնական բնութագրում չենք տա մինչեւ չկարողանանք վերականգնել այն բեկորները, որոնց վրա աշխատում ենք», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Հայտարարությունն արվել է ի պատասխան Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերի մեկնաբանության առ այն, որ ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ կործանված անօդաչու թռչող սարքերը աերոստատներ են:
Այս ուրբաթ Սպիտակ տունը հայտնել է օդային օբյեկտի մասին, որը խոցվել է ԱՄՆ զինվորականների կողմից Ալյասկայի օդային տարածքում:
Եվ հենց այսօր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ ամերիկյան կործանիչը Կանադայի օդային տարածքում անհայտ օբյեկտ է խոցել։





























