Կիպրոսի նախկին արտգործնախարար Նիկոս Խրիստոդուլիդիսը, ով առաջադրվել է նախագահի պաշտոնում, ըստ հինգ հեռուստաընկերությունների կանխատեսումների, որոնք հիմնված են էքզիթ Exit Poll-երի վրա՝ քվեարկության երկրորդ փուլից հետո առաջատար է, հաղորդում է AFP-ն:

Ընտրությունների քվեարկության ավարտից հետո առաջատար է դարձել 49-ամյա Խրիստոդուլիդիսը՝ նախնական տվյալներով շրջանցելով 66-ամյա դիվանագետ Անդրեաս Մավրոյանիսին։

Կիպրոսի հեռարձակման կորպորացիան Խրիստոդուլիդիսի ստացած ձայները գնահատել է 50,5-ից 53,5 տոկոս, այդպիսով նա առաջ է անցել Մավրոյանիսից, որը ստացել է ձայների 46,5-ից 49,5 տոկոսը։

Մյուս հեռուստաալիքները Exit poll-եր են անցկացրել, որոնք նույնպես հայտարարել են Խրիստոդուլիդեսի առավելության մասին։

Շատ ընտրողների հիմնական մտահոգությունը կենսական ճգնաժամն է, անօրինական ներգաղթը եւ կղզու մոտ կեսդարյա պառակտումը հունախոս հարավի եւ թուրքերի կողմից օկուպացված հյուսիսային Կիպրոսի միջեւ:

Նախագահի երկու թեկնածուներն էլ անկախ են, ընդ որում Խրիստոդուլիդեսին աջակցում են փոքրաթիվ կենտրոնամետ եւ աջ կենտրոնամետ կուսակցությունները, իսկ Մավրոյանիսինը՝ Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադիմական կուսակցության ձախ թեւը:

Կիպրոսի գործող նախագահ Նիկոս Անաստասիադիսին Միավորված դեմոկրատական ​​կուսակցությունից օրինականորեն արգելված է առաջադրվել երրորդ ժամկետի համար եւ հայտարարել է, որ պաշտպանում է կուսակցության գիծը: Սակայն տեղեկություններ են շրջանառվեցլ, որ նա ցանկանում էր, որ կուսակցությունն աջակցի Խրիստոդուլիդեսին։