Ճապոնիայում տարածված տեսանյութի պատճառով սուշիի կոնվերային գոտիներ ունեցող ռեստորանները միջոցներ են ձեռնարկել սննդամթերքի փչացումը կանխելու համար: Ռեստորանային ցանցերից մեկը՝ «Kura Sushi»-ն, ասել է, որ կօգտագործի արհեստական ​​ինտելեկտը՝ «սուշիի ափսեի համար կափարիչների կասկածելի բացում ու փակում» հայտնաբերելու համար, ըստ Nikkei Asia-ի:

Kura Sushi-ն նախատեսում է սկսել արդիականացնել առկա տեսախցիկները, որոնք օգտագործվում են հետեւելու սննդամթերքին, որը հաճախորդները վերցնում են կոնվերային գոտիներից: Եթե ​​համակարգը կասկածելի վարքագիծ հայտնաբերի, կզգուշացնի աշխատակիցներին:

Ճապոնիայում շատերին զայրացրել է միտումը, որը կոչվում է «սուշի ահաբեկչություն»: Այս միտումը տեսահոլովակների տեղադրումն է, որտեղ մարդիկ հակահիգիենիկ գործողություններ են կատարում, օրինակ՝ լիզում են գդալը: Այլ տեսանյութերում երեւում է, թե ինչպես են վասաբի ավելացնում ուրիշների սուշիին, կամ լիզում սոյայի սոուսի շշերի եզրը: