Կիպրոսում կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է նախկին արտգործնախարար Նիկոս Խրիստոդուլիդիսը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով պաշտոնական արդյունքներին։

Ձայների 100%-ի հաշվարկով Խրիստոդուլիդիսը հավաքել է ձայների 51,9%-ը, իսկ նրա մրցակից Անդրեաս Մավրոյանիսը՝ 48,1%-ը։

Խրիստոդուլիդիսին աջակցում էին փոքրաթիվ կենտրոնամետ եւ աջ կենտրոնամետ կուսակցություններ, մինչդեռ Մավրոյանիսին աջակցում էր Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադիմական կուսակցության ձախ թեւը: