Պորտոյում որոշել են անօդաչու թռչող սարքերի օգնությամբ պայքարել բազմացող ճայերի դեմ։ Դրոնները թռչելու են թռչունների բների վրայով եւ նրանց ձվերը ցողելու են բուսական յուղի եւ պարաֆինի խառնուրդով, գրում է The Mayor-ը։

Չորացրած խառնուրդը ստեղծում է շերտ, որը խախտում է գազի փոխանակումը ձվերի ներսի եւ դրսի միջեւ: Դրա պատճառով սաղմերը չեն ստանա համապատասխան քանակությամբ թթվածին եւ չեն կարողանա զարգանալ:

Այս մեթոդը օգնել է վերահսկել Նիցցայում ճայերի պոպուլյացիան։ Պորտոյում այն ​​կօգտագործվի միայն թռչունների բազմացման շրջանում՝ ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում: