ԱՄՆ-ի Նեւավդա նահանգի Ռինո քաղաքում անցկացվող ավիաշոուի ժամանակ տրիբունայի վրա օդանավի վայր ընկնելու հետեւանքով զոհերի թիվը հասել է 12-ի: Զոհվել է նաեւ օդաչուն: Associated Press-ի հաղորդմամբ, վիրավորների թիվը 75 է, որոնցից 25-ի վիճակը ծայրահեղ ծանր է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օդանավը կառավարել է հայտնի կասկադյոր, 74-ամյա Ջիմմի Լիվարդը: Ականատեսների վկայությամբ, ավիաշոուի 3-րդ շրջանի ժամանակ, Լիվարդը կորցրել է օդանավի կառավարումը: Նա ամեն ինչ արել է, որ օդանավը հեռացնի տրիբունայից:

Ռինոյում ամենամյա մրցությունը օդանավերի մրցավազք է, որտեղ ներկայացված են տարբեր տիպի օդանավեր: Նրանք կողք-կողքի թռչում են 15 մետր բարձրությամբ: