Վրաստանի խորհրդարանը սկսում է աշխատանքային միգրացիայի կարգավորման վերաբերյալ փոփոխությունների քննարկումը, որոնք պատրաստել է աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարությունը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։  

Միաժամանակ պետությունը կխրախուսի օտարերկրյա բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավումը անհրաժեշտության դեպքում կամ երբ տեղական աշխատաշուկան չի կարողանում բավարարել առկա թափուր աշխատատեղերը։

Մասնագիտությունների ցանկը դեռ չի նշվում։

«Ցանկացած միգրացիոն օրենքի շարժառիթ է տեղական քաղաքացիների աշխատանքի տեղավորմանը նպաստելը։ Բնականաբար, դա մեզ համար գլխավոր մոտիվացիան է»,-ասել է փոխնախարար Թամար Բարկալայան։

Նրա խոսքով ՝ գործունեության տեսակները, որոնց կվերաբերեն փոփոխությունները, կքննարկվեն բիզնես ասոցիացիաների հետ։

Միաժամանակ հավաստագրում է ներդրվում աշխատանքի տեղավորման գործակալությունների համար, իսկ գործատուները Վրաստանում առանց կացության թույլտվության օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու դեպքում պետք է նրանց մասին տվյալները գրանցեն հատուկ օնլայն համակարգում, հաղորդում է BM.ge բիզնես պորտալը։

Հասարակական կարծիքի հարցումների տվյալներով՝ գործազրկությունն առաջատարն է այն խնդիրների թվում, որոնք նշում է Վրաստանի բնակչությունը։