Ռումինիայի ռազմաօդային ուժերի վերահսկողության համակարգը երկրի օդային տարածքում թիրախ է հայտնաբերել, որը նման է աերոստատի, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը։

Երկու MiG-21 Lancer կործանիչները օդ են բարձրացվել Ռումինիայի հարավ-արեւելքում նշված հատվածում նկատվելուց 10 րոպե անց, սակայն չեն կարողացել հաստատել թիրախի առկայությունը:

Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հավելել է, որ օդապարիկը թռել է 11 000 մետր բարձրության վրա։

Սա առաջին դեպքը չէ, երբ այս կամ այն երկիրը պնդում է իր օդային տարածքում չճանաչված թռչող թիրախների հայտնաբերման մասին:

Փետրվարի 4՝ ամերիկյան զինվորականները Հարավային Կառոլինայի ափերի մոտ խոցել են ենթադրյալ հետախուզական օդապարիկ: ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ նա մի քանի օր թռիչք է կատարել, ժամանել է Չինաստանից եւ հետեւել է, թե ինչ է կատարվում ռազմավարական նշանակության օբյեկտներում։

Փետրվարի 10՝ ԱՄՆ-ը Ալյասկայի հյուսիսային մասում եւս մեկ օբյեկտ է խոցել: Պաշտոնյաներն ասել են, որ այն չի ունեցել որեւէ շարժիչ կամ կառավարման համակարգ:

Փետրվարի 11՝ կործանիչը խոցել է «մեծ բարձրության վրա գտնվող օբյեկտ» Կանադայի օդային տարածքում, ԱՄՆ սահմանից մոտ 160 կմ հեռավորության վրա: Այն նկարագրել են որպես առաջին օդապարիկից փոքր գլանաձեւ առարկա։

Փետրվարի 12՝ ամերիկյան կործանիչը չորրորդ թիրախն է խոցել Հուրոն լճի մոտ:

Դեռեւս պարզ չէ, թե արդյոք Հուրոն լճի վրա խոցված օբյեկտը կապված է եղել հանգստյան օրերին տեղի ունեցած այլ միջադեպերի հետ, սակայն Դաշնային ավիացիոն վարչությունը ժամանակավորապես փակել է օդային տարածքը քաղաքացիական թռիչքների համար՝ սկզբում Մոնտանա, այնուհետեւ Միչիգան լճի վրա՝ պաշտպանության նախարարության գործողություններին աջակցելու համար:

Ավելի ուշ օդային տարածքը կրկին բացվել է։

Փետրվարի 13՝ ամերիկյան զինվորականները մեկ այլ անհայտ թռչող օբյեկտ են խոցել, այս անգամ Կանադայի սահմանի մոտ գտնվող Հուրոն լճի մոտ: