Ամերիկացի պալեոնտոլոգները Նոր Զելանդիայում անհավատալի չափերի նախապատմական պինգվինի կմախք են հայտնաբերել։ Ամենայն հավանականությամբ, սա պատմության մեջ այս թռչունների ամենամեծ տեսակն է: Նա ստացել է Kumimanu fordycei անունը, որը մաորի լեզվից թարգմանաբար նշանակում է «հրեշ թռչուն», գրում է Tekhkult-ը։

Ի տարբերություն ժամանակակից պինգվինների, որոնք ճարպիկ լողորդներ են, Kumimanu fordycei-ը չափազանց անշնորհք է եղել եւ շատ մեծ: Ազդրային ոսկորների մնացորդների հիման վրա թռչնի 3D մոդել ստեղծելով՝ գիտնականները հաշվարկել են նրա հասակը 160 սմ, իսկ քաշը՝ 150 կգ։ Սրանք ժամանակակից գորիլայի չափսերն են. համեմատության համար նշենք, որ ամենամեծ ժամանակակից պինգվինը (կայսերական) հասնում է 120 սմ մետր բարձրության եւ 40 կգ-ից ոչ ավելի քաշ ունի:

Kumimanu fordycei-ի հիմնական խնդիրն այն է եղել, որ այն հայտնվել է իր համար շատ լավ ժամանակ, երբ դինոզավրերն արդեն անհետացել են, իսկ նոր խոշոր ծովային գիշատիչները դեռ չեն հայտնվել: Հետեւաբար, արարածը մոտ է եղել սննդի շղթայի գագաթին եւ չափազանց դանդաղ է զարգացել: Մասնավորապես, նա պահպանել է իր նախնիների՝ թռչող թռչուններ թեւերի ռուդիմենտալ մասերը, ուստի նրա վերին վերջույթները շատ ավելի քիչ հարմար են եղել լողի համար, քան ժամանակակից պինգվիններինը: