Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է փաստերով ապացուցել, որ միջնադարում որպես բուժական մեթոդ օգտագործվել է գանգի տրեպանացիան՝ ոսկրաշաղափումը։ Մեթոդը նկարագրված եղել է այն ժամանակվա գրականության մեջ, բայց հնագետներին առաջին անգամ հաջողվել է գտնել կնոջ գանգ, որն առնվազն երկու անգամ ենթարկվել է տրեպանացիայի, երկրորդ անգամ՝ մահվանից ոչ շատ առաջ։ Գանգը գտնվել է իտալական Կաստել Տրոզինոյում եւ եղել է 1300 տարի առաջ ապրած կնոջ գանգ, գրել է Arkeonews-ը։
Այնպիսի ախտահարումներ, որոնք կվկայեին այն մասին, որ կինն ուռուցք, տրավմա, բնածին պաթոլոգիա կամ որեւէ հիվանդություն է ունեցել, գիտնականները չեն հայտնաբերել։ Չեն հաստատվել նաեւ այն պնդումները, որ տրեպանացիաներն ունեցել են ծիսական բնույթ կամ իրավաբանական դրդապատճառներ։
Փորձագետներն ուսումնասիրել են կնոջ պահպանված ատամը եւ կարողացել պարզել, թե ինչպես է փոխվել մահացածի սննդի եւ կյանքի որակը։





























