Ամերիկացի գիտնականները կապ են հայտնաբերել օդի աղտոտվածության երկարատեւ ազդեցության եւ մեծ տարիքում դեպրեսիայի զարգացման բարձր ռիսկի միջեւ։
Փորձագետնեը նման եզրահանգման են եկել 64 տարեկանից բարձր ԱՄՆ-ի բնակիչների շրջանում իրականացված լայնածավալ ուսումնասիրության արդյունքում։ Նրանք վերլուծել են 8 907 422 մարդու տվյալ, որոնց թվում 1 526 690-ի մոտ դեպրեսիա է ախոտորոշվել։
Պարզվել է, որ մարդկանց վրա ազոտի երկօքսիդի մանր պինդ մասնիկների միջին երկարատեւ ազդեցության աճը կապված է դեպրեսիայի զարգացման ռիսկի ավելացման հետ։
Սակայն, ազդեցությունը փոխվել է՝ կախված ուղեկցող հիվանդություններից եւ այլ գործոններից:
Հետազոտության հեղինակները հույս ունեն, որ այն գիտնականներին կոգեշնչի հետագայում ուսումնասիրել շրջակա միջավայրի ազդեցությունը դեպրեսիայի զարգացման վրա։ Հնարավոր է, ապագայում դա կօգնի գտնել հիվանդության բուժման եւ կանխարգելման լավագույն մեթոդները:





























