Իսպանիայի ոստիկանությունը որոշել է կանանց հայտնել, թե արդյոք վերջին հինգ տարում իրենց զուգընկերները ընտանեկան բռնության գործով ֆիգուրանտներ են եղել, թե՝ ոչ։ Տեղեկատվության հասանելիությունն ավտոմատ չի լինի. սպաները ստիպված կլինեն գնահատել պոտենցիալ զոհերի խոցելիության աստիճանը եւ բողոքից հետո աբյուզի ռիսկի հավանականությունը, գրում է The Mayor-ը:

Բացառություն կարվի միայն այն կանանց համար, որոնց տվյալները առկա են գենդերային բռնության զոհերի բազայում՝ VioGen-ում։  

Այդպես կանայք ցանկանում են պաշտպանվել աբյուզից: Միջոցն ընդունվել է գենդերային բռնության դեմ մի շարք ցույցերից հետո։ Միայն դեկտեմբերին երկրում 11 կին է սպանվել իրենց զուգընկերների կողմից։