Լեհաստանը պատրաստ է աջակցել Ուկրաինային իր «ՄիԳ» կործանիչներով, բայց միայն այն դեպքում, եթե որպես առաջնորդ ԱՄՆ-ի հետ ավելի ընդլայնված կոալիցիա ձեւավորվի։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մորավեցկին, հաղորդում է Reuters-ը:

«Այսօր մենք կարող ենք խոսել ավելի ընդլայնված կոալիցիայի շրջանակում մեր «ՄիԳ» կործանիչների փոխանցման մասին, եւ մենք պատրաստ ենք դրան։ Լեհաստանն այստեղ կարող է լինել միայն շատ ավելի մեծ կոալիցիայի մաս»,-ասել է նա։