Քուվեյթն ու Իրաքը կիրակի օրը կանցկացնեն իրավական եւ տեխնիկական բանակցությունների փուլ, քանի որ նրանք հույս ունեն վերջ դնել ծովային սահմանի վեճին, որը լուծման դեպքում կխթանվի պետությունների միջեւ տնտեսական զարգացումը, հայտարարել է Քուվեյթի արտգործնախարար Շեյխ Սալեմ Աբդուլլահ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահը, շաբաթ օրը, հայտնում է Reuters-ը։

Երկու երկրների միջեւ ցամաքային սահմանը ՄԱԿ-ի կողմից սահմանագծվել է 1993 թվականին՝ Քուվեյթ Իրաքի ներխուժումից հետո, սակայն այն չի ընդգրկում նրանց ծովային սահմանները, եւ այդ հարցը երկու երկրների հայեցողությանն է թողնվել:

Աս-Սաբահն ասել է, որ երկու կողմերը բանակցություններ կանցկացնեն կիրակի օրը, եւ ինքը առաջընթացի հասնելու հույս ունի:

«Սա շատ բարձր առաջնահերթություն է իմ կառավարության համար, եւ մենք աշխատում ենք Իրաքի հետ՝ ավարտին հասցնելու այս ծովային սահմանի սահմանագծումը: Մենք առաջ ենք շարժվում»,- ասել է Աս-Սաբահը Մյունխենի անվտանգության համաժողովում տված հարցազրույցում: Նա ասել է, որ իրենց իրավաբանական եւ տեխիկական թիմերը հանդիպել են կիրակի օրը՝ գործարք փնտրելու համար:

Գործարքը կարող էր ավելի սերտ համագործակցության դուռ բացել՝ սկսած նավահանգիստների կառուցումից, սահմանային նավթային հանքավայրերի կառավարումից եւ, ընդհանուր առմամբ, երկու երկրների միջեւ առեւտուրն ու տրանսպորտը դյուրացնելուց: Ուրբաթ օրը Աս-Սաբահը Մյունխենում բանակցություններ է վարել Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիա ալ-Սուդանիի հետ։

Քուվեյթը հաճախ դիտվում է որպես միջնորդ տերություն տարածաշրջանում եւ միշտ եղել է Պաղեստինի աջակիցը: Իսրայելի հետ հարաբերությունները պաշտոնականացնելու հարցում նա խուսափում է միանալ Պարսից ծոցի արաբական հարեւաններին՝ Արաբական Միացյալ Էմիրություններին եւ Բահրեյնին:

Հարցին, թե արդյոք այս դիրքորոշումը կարող է փոխվել, Աս-Սաբահն ասել է, որ Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ իրավիճակը չի բարելավվում։ Նա նշել է, որ առաջնահերթություններն այն են, որ պաղեստինցիներն ունենան հայրենիք, եւ որ կա երկու պետությունների լուծում:

Աս-Սաբահը նաեւ նշել է, որ իր երկիրը չի ծրագրում հետեւել արաբական այլ երկրների օրինակին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ շփումները վերականգնելու հարցում՝ չնայած երկիրը ավերած երկրաշարժին։