Բրազիլիայի հյուսիսային Սան Պաուլո նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած սողանքը խլել է 7-ամյա աղջկա կյանքը։ Մտավախություն կա, որ ավելի շատ մարդիկ են մահացել, ինչը Սան Սեբաստիան քաղաքին դրդել է չեղարկել իր կառնավալային տոնակատարությունները, հայտնում է The Associated Press-ը:

Երեխան մահացել է մայրաքաղաք Սան Պաուլոյից 220 կիլոմետր հյուսիս գտնվող Ուբատուբա քաղաքում։ Սան Սեբաստիանոյի քաղաքապետ Ֆելիպե Ավգուստոն ասել է, որ շատ մարդիկ դեռեւս գտնվում են իրենց ավերված տների փլատակների տակ։

Սան Պաուլու նահանգի կառավարությունը հայտնել է, որ տեղումների քանակը մեկ օրում գերազանցել է 600 միլիմետրը, ինչը Բրազիլիայի պատմության մեջ ամենաբարձրերից մեկն է նման կարճ ժամանակահատվածում:

Նահանգի կառավարության տվյալներով՝ միայն Բերտիոգայում այս ընթացքում 687 միլիմետր անձրեւ է տեղացել։

Ռիո դե Ժանեյրոն Սանտոս նավահանգստային քաղաքի հետ կապող ճանապարհը սողանքների եւ հեղեղումների պատճառով փակվել է։

Սան Պաուլո նահանգի հյուսիսային ափը կառնավալների հաճախակի վայր է հարուստ զբոսաշրջիկների համար, ովքեր նախընտրում են հեռու մնալ մեծ քաղաքների փողոցային զանգվածային երեկույթներից: