Ճապոնացին փոստարկղերից հազարից ավելի տոնական բացիկներ է գողացել՝ «իրեն մենակ չզգալու համար», գրում է Sora News-ը։ Այժմ տղամարդուն ազատազրկում է սպառնում։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հյոգո պրեֆեկտուրայի 38-ամյա բնակիչը կասկածվել է 1000 ամանորյա բացիկների գողության մեջ։ Նա բերման է ենթարկվել հունվարի 14-ին՝ բազմաբնակարան շենքերից մեկի փոստարկղերը կոտրելուց հետո։ Տղամարդն ընդունել է իր մեղքը եւ ասել, որ հանցագործությունն արել է, քանի որ ցանկացել է ազատվել մենակությունից։

Տղամարդը ազատ է արձակվել, բայց երկու օր անց կրկին ձերբակալվել է այն բանից հետո, երբ սպաներին հայտնել են, որ քաղաքում տեսել են մի տղամարդու, որը համապատասխանում է կասկածյալի նկարագրությանը, ով բացիկները հետ նետել է փոստարկղերի մեջ:

Սակայն ոստիկանությունը կարծում է, որ ձերբակալվածն այլ շարժառիթ է ունեցել։ Բանն այն է, որ Japan Post-ի կողմից թողարկված յուրաքանչյուր ամանորյա բացիկի հետեւի մասում կա վեցանիշ համար։ Դրանք հունվարի կեսերին կայանալիք ազգային վիճակահանության համարներն են։

Հաղթողները կարող են ստանալ տարբեր մրցանակներ՝ 225 դոլարի վկայական կամ անվճար մթերքներ: Չի հաղորդվում, թե արդյոք ճապոնացին ինչ-որ բան է շահել։