Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը հայտարարել է, որ ԵՄ-ի՝ Թուրքիայում եւ Սիրիայում երկրաշարժից տուժածների համար դրամահավաքի հարցով համաժողովը կանցկացվի մարտի 16-ին Բրյուսելում, հայտնում է Anadolu Ajansı-ն։

«Մեր նպատակն է լրացուցիչ աջակցություն ցուցաբերել Թուրքիայի եւ Սիրիայի ժողովրդին եւ փորձել անել հնարավոր ամեն ինչ՝ մեղմելու այս երկրաշարժի սարսափելի հետեւանքները», - ասել է Բիլստրյոմը։