Նյու Դելիում երեխան ընկել է ուղղահայաց բեռնվող լվացքի մեքենայի մեջ եւ ավելի քան 15 րոպե անցկացրել ջրում, հայտնում է Times Now-ն։

Մայրը տղային գտել է լվացքի մեքենայի մեջ, կինը երկար փնտրել է նրան տնով մեկ՝ մտածելով, որ երեխան թաքնվել է։ Երեխան ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, նա կոմայի մեջ է ընկել եւ 12 օր անցկացրել է ԹԱՕ սարքին միացված։

«Օճառաջրի պատճառով, որը մտել է օրգանիզմ, որոշ ներքին օրգանների գործունեությունը խափանվել է, էլեկտրոլիտային անհավասարակշռություն եւ թոքաբորբ է առաջացել, շնչելը դժվարացել է»,- ասում է բժիշկ Հիմանշի Ջոշը:

Երեխայի մոտ բակտերիալ թոքաբորբ է սկսվել, որին միացել է աղեստամոքսային տրակտի վարակը։ Նրա փրկությունը բժիշկները հրաշք են անվանում, փոքրիկի վիճակը հաջողվել է կայունացնել։ Երեք շաբաթ անց նա դուրս է գրվել հիվանդանոցից՝ ամբուլատոր բուժման համար։