Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող բեռնատրանսպորտային օդանավը Լիբիայում Կարմիր մահիկի կողմից տրամադրված սննդամթերքը օդապարիկներով բաժանելուց հետո ենթարկվել են գնդակոծության:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ օդանավը 14 տոննա քաշով սննդամթերքը օդապարիկներով բաց է թողել այն շրջաններում, որոնք դեռեւս Քադաֆիի հավատարիմ ուժերի հսկողության տակ են: Թուրքական ռազմական բեռնատրանսպորտային C-130 օդանավը սննդամթերքը համապատասխան կետերում բաց թողնելուց հետո ուղղվել է Բինղազիի օդանավակայն, սակայն հանկարծակի սկսել է գնդակոծվել հակաօդային զինատեսակներից:
Բեռներից ազատված օդանավը կարողացել է խույս տալ կրակներից եւ վերադառնալ Բինղազիի ռազմական օդանավակայան:
Լիբիայի ազգային անցումային խորհրդի անդամներն ուսումնասիրում են կատարվածը՝ պարզելու հարձակման հեղինակներին:



























