Աշխարհի ամենամեծ սուրճի ցանցը՝ Starbucks-ը, հայտարարել է, որ Իտալիայում գործարկում է ձիթապտղի յուղի հավելումով ըմպելիքների շարք։ Այս մասին հայտնում է ընկերության կայքը։ Ներկայումս Starbucks-ը երկրում ունի մոտ 20 խանութ: Oleato-ի նոր տեսականին ներառում է էսպրեսսո՝ սառույցով, եւ ձիթապտղի յուղով եւ վարսակի կաթով լատտե։
Կներկայացվի նաեւ սառը եփած սուրճ։ Ձիթապտղի յուղը Միջերկրածովյան դիետայի հիմնական բաղադրիչն է, որը կապված է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Իտալիան, Հունաստանը եւ Իսպանիան: Դրա օգտակար հատկությունները մասամբ բացատրվում են միահագեցած ճարպաթթուներով, որոնք պարունակում են վիտամիններ եւ հանքանյութեր, ինչպես նաեւ պոլիֆենոլներ։ Ընկերությունը նախատեսում է նաեւ այս գարնանը ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի խանութներում ներկայացնել տաք եւ սառը ըմպելիքների տեսականի: Մեծ Բրիտանիան, Մերձավոր Արեւելքը եւ Ճապոնիան պլաններում կհայտնվեն այս տարվա վերջին։
Starbucks-ը ամերիկյան խոշորագույն ընկերություններից մեկն է, որը խոչընդոտների է հանդիպել՝ փորձելով մուտք գործել իտալական սննդի եւ ըմպելիքների շուկա:





























