1990-ականների վերջին խոշոր նավթային գործարար եւ ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի փեսայի նախկին գործընկեր Վյաչեսլավ Ռովնեյկոն մահացած է հայտնաբերվել Մոսկվայի մերձակայքում գտնվող Օդինցովո քաղաքային թաղամասի տներից մեկում, հայտնում է «Московский Комсомолец»-ը։ Այլ մանրամասներ թերթը չի հայտնում։

РБК-ն հարցում է ուղարկել Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը եւ մեկնաբանություն խնդրել Մոսկվայի մարզի ՔԿՀ-ից:

Ռովնեյկոն ծնվել է 1959 թվականին։ Ավարտել է МГИМО-ն, 1980-ականներին աշխատել է «Սոյուզնեֆտէքսպորտ»-ում, որից հետո որոշ ժամանակ աշխատել է Բելգիայում։ 1999-2002 թվականներին եղել է «Կոմի նավթային ընկերություն-Յուրալ» ընկերության առաջին փոխնախագահը։ 2000 թվականին Լեոնիդ Դյաչենկոյի հետ, որն այն ժամանակ Ելցինի դստեր՝ Տատյանա Դյաչենկոյի ամուսինն էր, հիմնել է Urals Energy N.V. ընկերությունը, որը 2005 թվականին Լոնդոնի ֆոնդային բորսայում անցկացրել է բաժնետոմսերի առաջնային տեղակայում (IPO) եւ հավաքել է 131 միլիոն դոլար։

Ավելի ուշ Ռովնեյկոն, որին IPO-ի ժամանակ պատկանել է ընկերության բաժնետոմսերի մոտ մեկ երրորդը, դատի է տվել նրան՝ առաջացած պարտքի պատճառով: