Երեւանի Տերյան փողոցում, օգոստոսի 9-ին, ՀԱԿ-ի ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, սեպտեմբերի 16-ին ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն` նախաքննությունը շարունակելու համար: 

Դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հիշյալ քրգործով իրականացված նախաքննության շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել թվով 7 անձ:Նրանցից Տիգրան Առաքելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (խուլիգանություն) եւ 316-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), Արտակ Կարապետյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (խուլիգանություն) եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը),Սարգիս Գեւորգյանը, Արեգ Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գեւորգյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (խուլիգանություն):

Մեղադրյալները նախաքննության ընթացքում ցուցմունք են տվել` ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունների ենթարկվելու վերաբերյալ: Ուստի` քրեական գործի օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու համար գլխավոր դատախազի  հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն: