Առնվազն 30 մարդ է մահացել Իտալիայի Կալաբրիա շրջանի արեւելյան ափերի մոտ միգրանտներով նավի խորտակման հետեւանքով, հայտնում է իտալական ANSA գործակալությունը։

Շուրջ 27 դիակ է հայտնաբերվել Կրոտոն նահանգի ծովափնյա հանգստավայր Ստեկատո դի Կուտրոյում, եւ ավելի շատ դիեր են հայտնաբերվել ծովում, հայտնում է ANSA-ն՝ հավելելով, որ եւս երեք դի հայտնաբերվել է ջրում:

Adnkronos լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ միգրանտներին տեղափոխող նավում եղել է ավելի քան 100 մարդ, մոտ 50 մարդ փրկվել է։

Նավը, որում միգրանտներ են եղել Իրանից, Պակիստանից եւ Աֆղանստանից, վատ եղանակաի պատճառով բախվել է ժայռին, հայտնում է Adnkronos գործակալությունը։