Սիրիական Sana հեռուստաընկերությունը ցուցադրել է Թուրքիա հեռացած եւ այնուհետ կրկին Սիրիա վերադարձած կանանց սարսափելի պատմությունները։

Ֆաթմա անունով կանանցից մեկը պատմել է, թե իրենց սկզբում շատ լավ են ընդունել, սակայն օրեր անց սկսվել է իսկական մղձավանջ։ Նա պնդել է, թե իրեն պարբերաբար բռնաբարել են, իսկ դիմադրելու դեպքում սպառնացել բռնաբարել նաեւ իր 13 եւ 3 տարեկան աղջիկ երեխաներին։  Ֆաթման նշել է, թե գաղթականների համար նախատեսված ճամբարում բռնաբարվել է 70-ից ավել աղջիկ երեխա՝ պնդելով, թե թուրք զինվորականները եւս մասնակցում էին բռնաբարություններին եւ նկարահանում այդ ամենը։

Թուրքիայի ԱԳՆ-ը հերքել է այս տեղեկությունները։