Վիկ Դարչինյանը հաջորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ի Անահայմ քաղաքի Honda Center մարզապալատում: Թեթեւագույն քաշային կարգի IBO վարկածի աշխարհի չեմպիոն Դարչինյանի (37 հաղթանակ` 27 նոկաուտ, 3 պարտություն, 1 ոչ ոքի) մրցակիցը կլինի WBA վարկածի աշխարհի սուպերչեմպիոն, պանամացի Անսելմո Մորենոն (31 հաղթանակ` 18 նոկաուտ, 1 պարտություն, 1 ոչ ոքի), հաղորդում են Showtime հեռուստաընկերության աղբյուրները: Հիշեցնենք, որ Էվանս Մբամբային Երեւանում հաղթելուց հետո Դարչինյանը հայտարարել էր, որ կցանկանար մենամարտել հենց Մորենոյի հետ եւ խլել նրանից աշխարհի սուպերչեմպիոնի տիտղոսը:
Անահայմի երեկոյի երկրորդ գլխավոր իրադարձությունը կլինի IBF տիտղոսի համար ռեւանշ մենամարտը մեքսիկացի Աբներ Մարեսի եւ աֆրիկացի Ջոզեֆ Ագբեկոյի (Գանա) միջեւ:



























