Բուլղարիայի հետախուզական ծառայությունները հայտնաբերել են հայտնի աբստրակցիոնիստ նկարիչ Ջեքսոն Պոլոքի նախկինում անհայտ աշխատանքը։ Փորձագետներն այն գնահատել են 54 մլն ԱՄՆ դոլար։
Նկարչի արմատական մոտեցումը գեղանկարչությունում հեղափոխություն է կատարել ժամանակակից արվեստում: Պոլոքն օգտագործել է մեթոդ, որի ժամանակ նա ներկը պատահականորեն լցնում էր, կաթեցնում եւ ցողում իր ստեղծագործությունների վրա:
Պաշտոնական անձինք հայտնում են, որ նկարիչը գտնված նկարը ստեղծել է 1949 թվականին, բայց այն չի հայտնվել ոչ մի կատալոգում։ Արվեստի գործը համարվել է իսկական՝ Պոլլոքի այլ գործերի հետ գույների եւ նյութերի համընկնելու պատճառով։
«Ի ուրախություն մեզ, մենք կարողացանք բացահայտել եւ պահպանել այս նկարը, եւ այս պահին փորձաքննությունը ցույց է տալիս, որ այն բնօրինակ է», - ասել է Բուլղարիայի ՆԳՆ ներկայացուցիչը։
Ստեղծագործությունը հայտնաբերվել է մշակութային արժեքների մաքսանենգության դեմ միջազգային գործողության ժամանակ։ Հետաքննությունը միաժամանակ տեղի է ունեցել Սոֆիայում, Աթենքում եւ Կրետե կղզում։





























