Թուրքիան այսօր Միջերկրական ծովում հետախուզական հորատում կսկսի։ CNN Turk հեռուստաալիքի եթերում այս մասին հայտաարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըդըզը, հայտնում է Trend գործակալությունը:
«Թուրքական Piri Reis սեյսմիկ նավը ուղեւորվում է Կիպրոս՝ Թուրքիայի եւ միջազգային հանրության կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հետ համատեղ պլանների շրջանակներում շելֆն ուսումնասիրելու համար, որպեսզի նավթ եւ գազ որոնի՝ ի պատասխան Կիպրոսի Հանրապետության նմանօրինակ գործողությունների»,- հայտարարել է Յըլդըզը։
Հիշեցնենք, որ Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը սեպտեմբերի 18-ին հայտարարել էր, որ Կիպրոսը կսկսի իր շելֆում ածխաջրածինների որոնումը։ Նրա խոսքով, այդ գործողությունները Կիպրոսի հանրապետության սուվերեն իրավունքն են եւ կիրականցվեն միջազգային օրենսդրության համապատասխան։




























