ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը ապրիլի 3-5-ը կգործուղվի Մոսկվա:

Նարեկ Տերյանի հետ Մոսկվա կգործուղվի նաև էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը։

Նրանք Մոսկվայում կմասնակցեն հայ-ռուսական գործարար համաժողովին։

Տերյանն ու Եգանյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնեն վարչապետի աշխատակազմ և ԱԳՆ։