London Chess Classic շախմատային 3-րդ փառատոնի սուպերմրցաշարը կունենա ինը մասնակից: Նախապես հայտարարված ութ գրոսմայստերներին կմիանա նաեւ Լեւոն Արոնյանը: Դեկտեմբերի 3-ից 12-ը Լոնդոնում կայանալիք սուպերմրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը, Վիշվանաթան Անանը, Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան, Մայքլ Ադամսը, Նայջել Շորթը, Լյուկ Մաքշեյնը եւ Դեւիդ Հաուելը:
Իսկ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը Լեւոն Արոնյանը Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում կմասնակցի Մեծ Սաղավարտի եզրափակիչի առաջին փուլին: Արոնյանից բացի կմասնակցեն նաեւ Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կարլսենը, Վասիլի Իվանչուկը, Հիկարու Նակամուրան եւ Ֆրանսիսկո Վալյեխոն:
Մրցաշարի երկրոր փուլը տեղի կունենա հոկտեմբերի 5-ից 11-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում:



























