Չինաստանի Զինված ուժերը մտադիր են իրենց շարքերում  ընդլայնել անօդաչու թռչող սարքերի կիրառումը՝ ցամաքային զորքերում ռազմական անօդաչուների մասնագետ օպերատորների համար պաշտոնական որակավորում մտցնելով, հաղորդում են պետական ԶԼՄ-ները։

Սետիֆիկացման նոր համակարգը ցամաքային զորքերի ուսուցումը ստանդարտեցնելու և անօդաչու թռչող սարքերի օպերատորների գնահատման առաջին քայլն է և ներառում է գործնական ու տեսական բաղադրիչներ։

Ընտրությամբ անցած թեկնածուները  պարգևատրվում են ինչպես ռազմական անօդաչու թռչող սարքերի շահագործման սերտիֆիկատներով, այնպես էլ քաղաքացիական անօդաչուների օպերատորի արտոնագրով, ինչը ռազմական ու քաղաքացիական հատվածների առավել սերտ փոխգործակցության Չինաստանի ձգտման մի մասն է։