Մալայզիայի խորհրդարանը հաստատել է այն իրավական բարեփոխումները, որոնք ուղղված են երկրում պարտադիր մահապատժի չեղարկմանը, մահապատժով պատժվող հանցագործությունների թվի կրճատմանը եւ ցմահ ազատազրկման վերացմանը, հայտնում է Reuters-ը։
Օրինագծով առաջարկվում է պարտադիր մահապատիժը փոխարինել ցմահ ազատազրկմամբ՝ 30-ից 40 տարի ժամկետով։ Բացի այդ, առաջարկվում է մահապատիժը փոխարինել փայտով հարվածներով՝ վեցից մինչեւ 12 անգամ՝ կախված հանցագործության ծանրությունից։ Սրանով չեղյալ են հայտարարվում մահապատժի փոխարեն ցմահ ազատազրկում նախատեսող բոլոր նախկին դրույթները։
Մալայզիայում մահապատժի մորատորիումը գործում է 2018 թվականից։




























