Ռուսաստանի եւ Տաջիկստանի զորամիավորումները համատեղ զորավարժություններ են սկսել Տաջիկստանի Հարբ-Մայդոն  զորափորձարանում՝ Աֆղանստանի հետ սահմանից 20 կմ հեռավորության վրա։ Զորավարժությունները կտեւեն մինչեւ ապրիլի 7-ը, երկուշաբթի հաղորդում է Կենտրոնական ռազմական շրջանի (ԿԶԿ) մամուլի ծառայությունը։

«Գործնական գործողությունների փուլերում Ռուսաստանի եւ Տաջիկստանի զեորամիավորումները կմշակեն լեռնային տեղանքում ապօրինի զինված կազմավորումների ոչնչացման համատեղ գործողության նախապատրաստում եւ անցկացում,»,- ասված է հաղորդագրության մեջ։