Բելառուսում ձերբակալվել եւ կալանավորվել է տարածաշրջանային թերթի խմբագիրը՝ պետությանը եւ պետական մարմիններին վարկաբեկող տեղեկատվություն տարածելու մեղադրանքով, հայտնել է գլխավոր դատախազությունը։
Կալանավորվածին սպառնում է մինչեւ չորս տարվա ազատազրկում։
Բելառուսի լրագրողների ասոցիացիայի փոխանցմամբ՝ խոսքը «Ռեգիոնալնայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Մանցեւիչի մասին է։ Ոչ պետական «Ռեգիոնալնայա գազետա» թերթը լույս է տեսնում 1995 թվականից։ 2021 թվականի հուլիսին թերթի թղթային տարբերակի հրատարակումը դադարեցվել է։ 2022 թվականի հունվարին Մոլոդեչնի շրջանի դատարանի որոշմամբ հրատարակության տեղեկատվական արտադրանքը ճանաչվել է ծայրահեղական։




























