Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի՝ ապրիլի 5-ին, նախատեսում է պաշտոնական այց կատարել Լեհաստան։ Այս մասին տեղեկացրել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գրասենյակը։

«Չորեքշաբթի՝ ապրիլի 5-ին, մենք սպասում ենք Ուկրաինայի նախագահ Վլասիմիր Զելենսկու պաշտոնական այցին Լեհաստան»։

Նշվել է, որ Զելենսկին Թագավորական ամրոցում կհանդիպի Լեհաստանում ապրող լեհերի եւ ուկրաինացիների հետ։