Թայվանի Զինված ուժերը անցած օրը գրանցել են Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի 20 ինքնաթիռ եւ երեք նավ կղզու մոտ, վկայում է Թայվանի պաշտպանական գերատեսչության ամենօրյա ամփոփագիրը։

«Ապրիլի 3-ի ժամը 6.00-ից մինչեւ ապրիլի 4-ի ժամը 6.00-ն Թայվանի շուրջ գրանցվել են Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի 20 ինքնաթիռ եւ երեք նավ»,- նշվել է գերատեսչության թվիթերյան հաղորդագրությունում։

Նշվել է, որ BZK-005 մեկ անօդաչու եւ ութ ինքնաթիռ, այդ թվում՝ յոթ J-16 կործանիչ եւ մեկ հականավակային Y-8 ինքնաթիռ, հատել են Թայվանի նեղուցի այսպես կոչված «միջին գիծը»։