Ավստրալիան կարգելի TikTok հավելվածը բոլոր կառավարական​​սարքերում, հայտնում է ABC-ն՝ վկայակոչելով գլխավոր դատախազ Մարկ Դրեյֆուսի հայտարարությունը։

«Հետախուզական եւ անվտանգության մարմինների հետ խորհրդակցելուց հետո ես գլխավոր դատախազության քարտուղարին, Պաշտպանության եւ անվտանգության քաղաքականության համակարգի համաձայն, լիազորել եմ պարտադիր կարգադրություն տալ՝  TikTok հավելվածը Համագործակցության գերատեսչությունների եւ նախարարությունների կողմից տրված սարքերի վրա արգելելու մասին», - հեռուստաալիքը մեջբերում է հայտարարությունը։

Ինչպես նշվում է, արգելքն ուժի մեջ կմտնի «հենց որ գործնականում հնարավոր դառնա»։