Թունիսի նախագահ Կայիս Սայիդը հերքել է տեղեկությունն իր հիվանդության մասին, որը տարածում է ընդդիմությունը, տեղեկացրել է Tunis Afrique Press գործակալությունը։
Նախագահի խոսքով՝ նրանք, ովքեր լուրեր են տարածում իր հիվանդության մասին, փորձում են ճգնաժամ հրահրել։ Այս մասին նա հայտարարել է Կարթագենի պալատում, վարչապետ Նաջլա Բուդեն Ռոմդանի հետ հանդիպման ժամանակ։
«Նրանք ախտորոշել են հիվանդությունը, դեղեր նշանակել եւ թվեր ու անալիզներ ներկայացրել, եւ այդ ամենն՝ առանց իմ գիտության։ Իշխանության վակուումը գոյություն ունի միայն նրանց գլուխներում»,- նշել է Սայիդը։
Մայրաքաղաքի դատախազը հանձնարարել է քրեական գործ հարուցել սոցցանցերի ադմինիստրատորների դեմ, որոնք տեղեկություն են տարածել երկրի նախագահի առողջության մասին։





























