Նյու Յորքի Գլխավոր դատարանի դատավորի պաշտոնակատար Խուան Մերչանը մերժել է մի շարք ԶԼՄ-ների՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գործով դատարանի դահլիճից ուղիղ հեռարձակում վարելու խնդրանքը, տեղեկացրել է CNN հեռուստաալիքը։

Նշվել է, որ Մերչանն իր որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Թրամփի իրավաբանների թիմը դեմ է հանդես եկել դատարանի դահլիճում տեսախցիկների տեղադրմանը՝ հայտարարելով, որ դա «կրկեսային» մթնոլորտ կստեղծի։

Այնուամենայնիվ, Մերչանը թույլ կտա հինգ լուսանկարչի լուսանկարներ անել դատավարության սկզբում, «մինչեւ այն պահը, երբ դատարանի անձնակազմը կհրամայի տեղ ազատել ատենակալների համար»։