Նորվեգիան ապրիլի 4-ին պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ։ Այս մասին հայտնում է Թագավորության արտաքին գործերի նախարարության կայքը։

Հայտարարության մեջ նշվում է, որ այդ սահմանափակումներն արտացոլում են Եվրամիության պատժամիջոցների տասներորդ փաթեթը, որը ԵՄ-ն ընդունել է 2023 թվականի փետրվարի 25-ին: Նորվեգիան միացել է այդ պատժամիջոցներին որոշ փոփոխություններով։ Մասնավորապես, թագավորությունը արգելք է սահմանել Ռուսաստանից հում նավթի եւ նավթամթերքների ներմուծման եւ գների սահմանափակման վրա: