Բելգիայի ոստիկանությունը խուզարկություններ է անցկացնում ԵՄ խոշորագույն վերազգային կուսակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության բրյուսելյան կենտրոնակայանում՝ 2019 թվականին Եվրախորհրդարանի ընտրություններում կոռուպցիայի հետ կապված հետաքննության շրջանակներում: Այս մասին երեքշաբթի հայտնել է EURActiv պորտալը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ խուզարկությունը տեղի է ունենում Ռյու դյու Կոմերսում կուսակցության կենտրոնակայանի առաջին եւ երրորդ հարկերում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ոստիկանությունն առգրավել է համակարգիչները։