Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 5-6-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, հայտնում է BelTA-ն՝ հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը։

Ապրիլի 6-ին Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում կմասնակցի Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի նիստին։

Միջոցառման մասնակիցները կքննարկեն 2021-2023 թվականների Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների կատարման հիմնական ուղղությունների եւ միութենական ծրագրերի իրականացման ընթացքը: Մյուս առանցքային թեման Միութենական պետության անվտանգության հայեցակարգի մշակումն է։

Նախօրեին՝ ապրիլի 5-ին, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինը առանձին երկկողմ հանդիպում կունենան, որտեղ կքննարկեն բելառուսա-ռուսական հարաբերությունների հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ այն հարցերը, որոնք ենթակա չեն քննարկման Գերագույն պետական խորհրդում։ Ներմուծման փոխարինում,  համագործակցության խորացում, բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացում։ Թեմաների թվում կլինեն միջազգային իրավիճակը, անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները։