Լիտվան նոր փորձ է ձեռնարկել Եվրամիությանը դրդել պատժամիջոցներ կիրառել ռուսական ատոմային էներգետիկայի դեմ՝ ներառելով Հունգարիայի համար բացառությունների եւ գոյություն ունեցող պայմանագրերից փուլ առ փուլ հրաժարվելու երկամյա ժամանակահատվածի առաջարկը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը:

Ի տարբերություն ռուսական «Ռոսատոմ» պետական միջուկային ընկերությանը սեւ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ նախորդ առաջարկների, Վիլնյուսի վերջին առաջարկը ներառում է ավելի նուրբ մոտեցում, ինչը Բուդապեշտում եւ այլ երկրներում թերահավատներին իր կողմը գրավելու ակնհայտ փորձ է, նշում է Reuters-ը:

«Առաջարկվում է «Ռոսատոմի» համար սահմանել անհատական սահմանափակող միջոցներ»,-ասվում է քաղաքական առաջարկի մեջ:  

Փաստաթղթում առաջարկվում է այդ ժամկետը սահմանել երկու տարի։