Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ:
Զրույցի մասին նախագահը պատմել է իր պաշտոնական Telegram-ալիքում, գրում է «Европейская правда»-ն։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ նա շնորհակալություն է հայտնել Եվրահանձնաժողովի նախագահին Բուչանի գագաթաժողովին մասնակցելու համար եւ նրա հետ քննարկել ապագայի համար համատեղ միջազգային միջոցառումները:
Բացի այդ, կողմերն անդրադարձել են Ուկրաինային աջակցելու այլ հարցերի, մասնավորապես պատժամիջոցների 11-րդ փաթեթի նախապատրաստման անհրաժեշտությանը եւ Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարման առաջընթացին:
Զելենսկին նշել է, որ մշտական կապ է պահպանում Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ։
Եվրահանձնաժողովը երեքշաբթի ավելի վաղ նշել է, որ ֆոն դեր Լյայենը զրույց կունենա Զելենսկու հետ Չինաստան իր այցի մեկնարկից առաջ:
Եվրահանձնաժողովի ղեկավարը զրույցի արդյունքներով հայտնել է, որ Ուկրաինան Չինաստանի ղեկավարության հետ իր հանդիպումների կարեւոր թեման կլինի:




























