Ֆրանսիան իր հաջորդ սերնդի ատոմային ավիակրի շինարարությունը կսկսի 2026 թվականին, իսկ փորձարկումները կսկսվեն 2037 թվականին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնյուն:
Le Parisien թերթին տված հարցազրույցում Լեկորնյուն հաստատել է, որ 2024-2030 թվականների ռազմական պլանավորման մասին հաջորդ օրենքը կներառի PANG-ի (Porte-Avions de Nouvelle Génération) շինարարությունը, որը նախատեսվում է սկսել 2025 թվականի վերջին եւ 2026 թվականի սկզբին:
«Naval Group, Technicatome եւ Chantiers de l 'Atlantique ընկերությունները կկարողանան սկսել դրա շինարարությունը»,-ասել է Լեկորնյուն։
Նավի երկարությունը կկազմի ավելի քան 300 մետր, իսկ քաշը՝ 75,000 տոննա՝ 261 մետրի դիմաց եւ 42,500 տոննա՝ «Շառլ դը Գոլի» դիմաց:
Մինչդեռ, ինչպես նշում է Aerotime Hub-ը, Լեկորնյուի նշած ժամկետները կարող են վիճարկվել Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնի կողմից: Le Canard enchaîné շաբաթաթերթի տվյալներով՝ կառավարության ղեկավարը լոբբինգ է անում շինարարության մեկնարկը երկու տարով հետաձգելու համար՝ մինչեւ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հնգամյա ժամկետի ավարտը: Ընդհանուր առմամբ ծրագիրը գնահատվում է մոտ 7 մլրդ եվրո։




























