ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներից մեկը սուլիչներ է բաժանել բողոքի ակցիայի մասնակիցներին, որոնք հավաքվել են Նյու Յորքի դատարանի շենքի մոտ, որտեղ օրվա երկրորդ կեսին նախկին նախագահին մեղադրանք կառաջադրվի, հաղորդում է NBC News-ը։ «Աղմկե՛ք, աղմկե՛ք»,-ասել է նա NBC News-ին: Հարցին, թե արդյոք նա մտավախություն չունի, որ սուլոցների աղմուկը կխանգարի Թրամփի բարձրաստիճան աջակիցների ելույթներին, որոնց թվում է Մարջորի Թեյլոր-Գրինը, նա պատասխանել է. «Մենք այստեղ ենք, որպեսզի աղմուկ բարձրացնենք։ Նրանք պետք է լսեն մեզ»։ Դրանից հետո նա հավելել է․ «Սա այն տեղը չէ, ուր պետք է գալ եւ ելույթ ունենալ»։
Ինչպես հաղորդում է BBC-ն, դատարանի շենքի դիմաց քաոսային իրավիճակ է ստեղծվել, երբ կոնգրեսական Մարջորի Թեյլոր-Գրինը փորձել է Դոնալդ Թրամփի կողմնակիցների ուշադրությունը հրավիրել դատավարությանը մասնակցելու վրա: Սուլոցները խլացրել են քաղաքական գործչի խոսքերը։ «Նման բան Ամերիկայում դեռ չի եղել, եւ յուրաքանչյուր ամերիկացի պետք է մտահոգվի»,-ասել է Գրինը՝ նկատի ունենալով, որ Թրամփը դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որին մեղադրանք է առաջադրվել:




























